Դուք միայն աշխատելու և հարկ մուծելու, տուգանքի մատերյալ լինելու համար չեք
Ինչ է սպասվում 6 — Մոտ օրերի քաղաքական իրական կանխատեսումը Հայաստանի քաղաքական դաշտը մտնում է իր ամենաբարդ, լարված և արագ փոփոխվող փուլերից մեկը, որտեղ յուրաքանչյուր օր կարող է դառնալ շրջադարձային։
Դեբատներին մասնակցելու վերաբերյալ Վարչապետի աշխատակազմ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին
«Ստորագրահավաքի ազդեցությունը, անհատական համաներման որոշումը և ժողովրդի ակնկալիքները» Այս հարցի ՝ Ձեռքբերում 1 Փուլ 1
Հայաստանի քաղաքական վեկտորները․ Փաշինյան, Սարգսյան, Քոչարյան և Նիկոյան՝ անցյալի և ապագայի խաչմերուկում
ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ 2 Ներքին ճեղքերից մինչեւ հասարակական նոր շարժում Այստեղ հենց «ԴԵՄ ԵՄ» շարժումն ունի պատմական դեր․ նա պետք է ձևավորի նոր հանրային ուղղություն՝ քաղաքական մաքրագործման, համաներման և ժողովրդական վերահսկողության սկզբունքներով։ «Ժողովրդի ձայնը լսելի է» նոր ձևավորվող կուսակցություն Վանիկ Նիկոյան
ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ 1: Մոտ օրերի կանխատեսումներ քաղաքական դաշտում Պետությունը խաղի մեջ է, ժողովուրդը՝ խաղից դուրս
«Իշխանափոխություն և համաներում՝ այն դեպքում, երբ ձևական պատասխանը չի բավարարում. Ժողովրդի պահանջը» ԵՍ ԱՍՈՒՄ ԵՄ ՈՉ ՆԱԽԻԿՆ ՈՉ ՆԵՐԿԱ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆԸ ԼՍԵԼԻ Է․․․․․․
Ինչ է սպասվում 6 — Մոտ օրերի քաղաքական իրական կանխատեսումը Հայաստանի քաղաքական դաշտը մտնում է իր ամենաբարդ, լարված և արագ փոփոխվող փուլերից մեկը, որտեղ յուրաքանչյուր օր կարող է դառնալ շրջադարձային։
ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԿՅԱՆՔ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՆ․ 200,000 ԴՐԱՄ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՉՈՐՍ ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ «Ժողովրդի ձայնը լսելի է» կուսակցությունը իր առջև դնում է պարզ, բայց արդար և կենսական խնդիր․ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա պետական աջակցություն՝ արժանապատիվ կյանքի և նոր մեկնարկի համար։ Նոր սոցիալական համակարգ՝ քաղաքացին առաջին տեղում Մենք առաջարկում ենք սոցիալական արդի համակարգ, որի նպատակն է՝ յուրաքանչյուր չափահաս քաղաքացուն ապահովել նվազագույն ֆինանսական աջակցությամբ՝ միջինում 200,000 դրամի չափով, որը կարող է տրամադրվել փուլային և նպատակային ձևով՝ կախված մարդու զբաղվածությունից, եկամուտներից և սոցիալական իրավիճակից։ Այս մոտեցումը թույլ կտա պետությանը ոչ թե միանգամից բեռ վերցնել բյուջեի վրա, այլ ստեղծել հավասարակշռված մեխանիզմ, որի միջոցով յուրաքանչյուր քաղաքացի կարող է ստանալ իր բաժինն ազգային հարստությունից՝ առանց նոր պարտքերի կամ հարկային ճնշումների։ Մեր նպատակը պարզապես գումար բաժանել չէ․ մենք ուզում ենք մարդուն տալ շնչելու, մտածելու և ստեղծելու հնարավորություն։ Այդ միջոցներով քաղաքացին կարող է հոգալ իր կենցաղային կարիքները, ազատվել վարկային ճնշումից և մտածել նոր գաղափարների իրագործման մասին, որոնք կբերեն ոչ թե օգնության կախվածություն, այլ տնտեսական աճ և աշխատատեղեր։ Ազնիվ միջոցներ՝ ժողովրդի իրական բարօրության համար Շատերը հարց են տալու՝ «իսկ որտեղի՞ց այդ գումարները»։ Պատասխանը պարզ է․ այն տեղերից, որտեղ այսօր հոսում են անիմաստ պարգևավճարները, արտոնությունները և լափամանային բաշխումները։ Մենք պատրաստ ենք դադարեցնել անարդար բյուջետային մսխումները և այդ միջոցները ուղղել ժողովրդին՝ երկրի իրական տիրոջը։ Արժանապատիվ քաղաքացին՝ ուժեղ պետության հիմք «Ժողովրդի ձայնը լսելի է» կուսակցությունը հավատում է, որ ազատ ու արժանապատիվ քաղաքացին է պետության իրական ուժը։ Երբ մարդն ունի կայուն սոցիալական հիմք, նա կարող է ստեղծել, աշխատել, երազել և հայրենիքի համար ապրել՝ ոչ թե գոյատևել։ Ժամանակն է, որ պետությունը ոչ թե ժողովրդի հաշվին ապրի, այլ ժողովրդի համար ապրի։ 🟦 «ԴԵՄ ԵՄ» ՇԱՐԺՈՒՄԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժումը առաջացավ այն պահին, երբ բազմաթիվ քաղաքացիներ դիմեցին մեզ՝ իրենց խնդիրներով ու արդարության պահանջով։ Մենք այդ ձայնը բարձրացրինք՝ դիմելով օրվա իշխանություններին, բայց կրկին մերժվեցինք։ Այդ մերժված ձայնն էլ դարձավ մեր պայքարի և դիմադրության շարժիչ ուժը՝ հստակ ասելով՝ 👉 Մենք չենք համակերպվելու անարդարության հետ։ Դա հենց այն մերժման պատնեշն էր, որից ծնվեց շարժումը՝ որպես ժողովրդի անլսելի ձայնի պատասխան։ Ես ԴԵՄ ԵՄ բոլոր քաղաքական ուժերին՝ թե՛ ներկա, թե՛ նախկին, թե՛ օլիգարխիկ համակարգին, որոնք տարիներ շարունակ զրկել են ժողովրդին իր իրական ձայնից։ Այս «ԴԵՄ ԵՄ» գաղափարն էլ հենց դարձավ հիմքը, որ ես հիմնադրեցի «Ժողովրդի ձայնը լսելի է» կուսակցությունը։ Ժողովրդի մասնակցությամբ կուսակցություն, ոչ թե վերևից պարտադրված Այսօր ես պաշտոնապես 👉 ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ՝ առաջադրվելու պատգամավոր «Ժողովրդի ձայնը լսելի է» կուսակցության համամասնական ցուցակով։ ✅ Աշխատավորից մինչև գիտնական, ուսուցչից մինչև բանվոր՝ շարժումը միավորում է բոլորին։ Այս հրավերս բացառիկ է մեր քաղաքական պատմության մեջ, քանի որ մինչ այսօր գրեթե բոլոր կուսակցությունները ձևավորվել են «թայֆայական» սկզբունքով՝ իրենք իրենցով և միշտ ասել են՝ «Մեզ ընտրեք»։ Իսկ ես այսօր չեմ ասում՝ մեզ ընտրեք։ Ես ասում եմ՝ 🗣 ԵԿԵՔ, ԱՌԱՋԱԴՐՎԵՔ։ Քանի որ ես ձեզանից մեկն եմ, և դուք էլ պետք է լինեք մեզանից մեկը։ Մենք չենք գալիս փողոցներով, միտինգներով կամ աղմկով․ մենք գալիս ենք քաղաքական ճանապարհով՝ միայն ընտրություններով, որպեսզի ժողովրդի ձայնը դառնա որոշման իրական ուժ։ 📧 Կապ մեզ հետ՝ [email protected] 📞 Հեռախոս՝ +374 91 18 00 07 ✊ «Ժողովրդի ձայնը լսելի է» կուսակցություն 🕊 «ԴԵՄ ԵՄ» Քաղաքացիական Շարժում Վանիկ Նիկոյան Հ․Գ «Այս առաջարկը ոչ թե անհատական կամ ընտրական խոստում է, այլ մեր կուսակցության սոցիալական քաղաքականության ծրագրային դրույթ, որը կիրականացվի օրենքի հիման վրա՝ պետական բյուջեի և վերահսկվող մեխանիզմների միջոցով»։
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Դարձի՛ր փոփոխության մաս: Կապվիր մեզ հետ, Հայտդ տուր պատգամավորի առաջադրման՛ ժողովրդի մի անկյունաքարը եղիր, կառուցիր տունդ, Հայաստանի նոր ճարտարապետությունդ՝ Ժողովրդի ձայնը պետք է լսելի լինի, և դա անփոփոխ է, հստակ, ընդգծված։ Ինչ հարց բարձրաձայնեցինք մերժեցիք, իմ անձի համար Ձեզ չեմ դիմել, Ձեզ ձայն տված ժողովրդի ձայնն եմ բարձրացրել, օրվա իշխանություններ, ինչու ոչ նաև ընդիմություններ։ Մեր, ինչու չէ, նաև իմ նման խնդիր ունեցող ժողովրդի Ձայնն եմ բարձրաձայնել․․․․․․ Չեք լսու՞մ, հիմա կլսեք !!!!! «Ժողովրդի ձայնը լսելի է» Մենք գալիս ենք ժողովրդի պահանջից՝ դարձնելու յուրաքանչյուր Ձայն լսելի։ Յուրաքանչյուր քաղաքացի պետք է լինի ազդեցիկ: Այս նոր ստեղծվող կուսակցությունը միայն իր անդամների համր , փափուկ աթոռներ, պարգևավճարներ, կոմֆորտ ապրելակերպ ու բիզնեսներ չի ուզում , մենք ուզում ենք արդարություն, հավասարություն և իրական մասնակցություն։ Բոլորիս համար հասանելի կերպար ենք ուզում։ Մեզ մոտ միանում են նրանք, ովքեր նախկին ու ներկա չեն Ժողովրդի ձայնը պետք է լսելի լինի, և դա անփոփոխ է, հստակ, ընդգծված։ ԴԵՄ ԵՄ Քաղաքացիական շարժում Վանիկ Նիկոյան Կապ 📧 [email protected] 📞 +37491180007
Կապվիր մեզ հետ, Հայտդ տուր պատգամավորի առաջադրման՛ ժողովրդի մի անկյունաքարը եղիր