Բաթումիում քանդվում է Սաակաշվիլիի օրոք կառուցված «Չաչա» աշտարակը. ի՞նչ է կառուցվելու դրա փոխարեն (տեսանյութ)

Բաթումիում ապամոնտաժվում է «Չաչա» աշտարակ, որը ժամանակին մտահղացվել էր որպես սևծովյան առողջարանային քաղաքի այցեքարտ։

Չորեքշաբթի՝ օգոստոսի 28-ին են ծովափնյա այգու տարածքում բուլդոզերները հայտնվել։ Քանդման աշխատանքները գրեթե ավարտված են։

Բաթումիի պատմական հատվածում 25 մետրանոց աշտարակը կառուցվել էր Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության ժամանակահատվածում՝ 2012 թվականին: Ծրագիրն արժեցել է ավելի քան 800 հազար լարի։

Աշտարակի տեղում մոտ 2 հեկտար մակերեսով քաղաքային այգի է հիմնվելու։ Հանգստի գոտու նախագծումն իրականացրել է դանիական ընկերությունը։ Այգին կունենա թենիսի կորտեր, մանկական խաղահրապարակներ և հեծանվային արահետներ։

 

Տեսանյութ՝

https://t.me/lragroghcom/818

Կիսվել սոց․ ցանցերում