Ռпւսшկшն զինվпրшկանները «Կшլիբր» հրթիпներով հարվածել են Ուկրաինային

ՌԴ զինված ուժերը սեպտեմբերի 1-ի գիշերը «Կալիբր» տեսակի երկու հրթիռ են արձակել Ուկրաինայի տարածքի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։

Հրթիռներից մեկը հաջողվել է խոցել, իսկ երկրորդն ընկել է Վինիցայի մարզի մասնավոր ձեռնարկություններից մեկի տարածքում։

«Վնասվել է գույքը, մասնավոր մեքենաներ, տուժածներին օգնություն է ցուցաբերվել»,- ասված է հաղորդագրության մեջ։

Վինիցայի մարզային իշխանությունները հաստատել են, որ հրթիռի հարվածի հետևանքով վնասվել է մասնավոր ձեռնարկությունը և կան տուժածներ, սակայն նրանց թիվը չի նշվում։ «Суспильне»-ի աղբյուրների տվյալներով՝ տուժել է 8 մարդ։

Կիսվել սոց․ ցանցերում