Հրազդանի ՋԷԿ-ի չգործող ձուլարանում տեղի ունեցած պшյթյունի հետևանքով տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. Ծատրյան

Հրազդանի ՋԷԿ-ի չգործող ձուլարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 անձ հոսպիտալացվել է։ Այդ մասին «Փաստինֆո»-ին ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամլո խոսնակ Մարիամ Ծատրյանը՝ նշելով, որ տուժածներից մեկի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, 4-ի վիճակը՝ միջին ծանրության։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 16։49-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Նախնական տվյալներով վեց տուժած հոսպիտալացվել է բժկական կենտրոն, որտեղ Է. Հ-ն (ծնված 1978թ. ) մահացել է:

Կիսվել սոց․ ցանցերում