Նիգերիայում 153 մարդ է զпհվել բենզատարի պшյթյունից հետևանքով (տեսանյութ)

Նիգերիայի Ջիգավա նահանգում վառելիքի տանկերի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի։

Այս մասին Anadolu-ին հայտնել է Ջիգավա նահանգի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության գլխավոր քարտուղար Հարունա Մաիրիգան։

Նրա խոսքով՝ պայթյունի հետեւանքով զոհվածների մարմիններն այնքան ուժեղ են այրվել, որ չի հաջողվել ճանաչել նրանց։

Ջիգավայի նահանգի ոստիկանության տվյալներով՝ պայթյունի հետևանքով տուժել է մոտ 100 մարդ։ Նիգերիայի նախագահ Բոլա Ահմեդ Թինուբուն կարգադրել է ամբողջ երկրում վառելիքի անվտանգության արձանագրությունների համապարփակ վերանայում:

Մաջիա շրջանի Կանո-Հադեջա մայրուղով ընթացող վառելիքի ցիստեռնը կորցրել է կառավարումը և շրջվել: Տեղի բնակիչները փորձել են վառելանյութ տեղափոխել վնասված բենզատարից, ինչը հանգեցրել է հզոր պայթյունի։

 

Տեսանյութ՝

https://t.me/lragroghcom/1326

Կիսվել սոց․ ցանցերում