Ինքնաթիռի ուղևորը փորձել է մաքսանենգ ճանապարհով կոկորդիլոսներ և մողեսներ տեղափոխել Թпւրքիш

Եգիպտոսից ինքնաթիռով ժամանած ուղևորը փորձել է Թուրքիա բերել 17 կոկորդիլոս և տասը մողեսներ, սակայն կենդանիներին առգրավել են, հայտնում է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարությունը։

Եգիպտոսից ժամանող կասկածելի ուղեւորը գրավել է Ստամբուլի Սաբիհա Գյոքչեն օդանավակայանի մաքսավորների ուշադրությունը։ Ճամպրուկը զննելիս նրա մոտ հայտնաբերվել է 17 Նեղոսի կոկորդիլոս, որոնցից հինգն արդեն սատկել են, և տասը մողես, որոնցից միայն հինգն են ողջ մնացել:

Տղամարդը ծրագրել է կենդանիներին հասցնել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաթայ նահանգ՝ առանց փոխադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի, նշել է վարչությունը։

«Փրկված կենդանիներին խնամել են Ազգային պարկերի և բնապահպանության վարչության աշխատակիցները»,- նշել են վարչությունից։

Կիսվել սոց․ ցանցերում