Շրջանառվող լուրը, թե «Երևան» տոնավաճառում պայթյուն է որոտացել, իրականությանը չի համապատասխանում:
ՆԳՆ-ից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին, որ չնայած սոցցանցի գրառումից կես ժամ և ավել ժամանակ է անցել, ոչ ոստիկանությունը, ոչ էլ փրկարար ծառայությունը պայթյունի մասին ահազանգ չի ստացել:
