Ավստրալական Քվինսլենդ նահանգի Վինձոր քաղաքում կատուն փախել է տնից և վերադարձել տերերի մոտ իր անհետացումից միայն 11 տարի անց։ Այս մասին հայտնում է 9 News-ը։
Լյուսի անունով կատուն անհետացել է Սիմփսոնների ընտանիքից 2012 թվականին, երբ ընդամենը երկու տարեկան էր: Կենդանու տերերը նրան փնտրել են գրեթե տասը տարի, բայց ի վերջո կորցրել են ընտանի կենդանուն վերադարձնելու հույսը։
Հանկարծ նրանք զանգ են ստացել Կենդանիների պաշտպանության լիգայից և տեղեկացել, որ Լյուսիին գտել են։
«Ես չէի կարող հավատալ դրան: Ես իմ կատվին չեմ տեսել արդեն 11 տարի»,- հիշում է նրա տերը՝ Ռեբեկա Սիմփսոնը:
Պարզվել է, որ Լյուսին ապրում էր մի տարեց կնոջ հետ Սիմփսոնի տնից ընդամենը հինգ րոպե հեռավորության վրա։ Երբ նրա նոր տերը մահացել է, կատուն հայտնվել է Animal Welfare League ապաստարանում: Ապաստանի աշխատակիցները ստուգել են նրա միկրոչիպը և պարզել նախկին տերերի հետ կապը։