Սեպտեմբերի 17-ից մեկնարկած «Եվրաքվե» նախաձեռնության հավաքած մոտ 60 հազար ստորագրությունից ավելի քան 52 հազարը նույնականացվել է. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է դրանց վավերականությունը։
Հաջորդ քայլով նախաձեռնող խումբն այն կներկայացնի խորհրդարան:
Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում համոզմունք է հայտնում, որ ժողովուրդը լավ է հասկանում, թե ինչ է սպասվում, եթե շարունակվի այն քաղաքականությունը, որն ունեցել ենք գրեթե 30 տարի, և որի հետևանքով հայտնվել ենք այնտեղ, որտեղ հայտնվել ենք:
Ըստ նրա՝ տարածաշրջան պետք է նոր ուժ գա՝ լուրջ աշխարհաքաղաքական խաղացող, որպեսզի կարողանանք ապահովել ուժային նոր բալանս, որը թույլ կտա կցորդի կարգավիճակից դուրս գալ՝ դրսում փրկություն չփնտրելով:
Զրուցակցի համոզմամբ՝ հույսեր կապել Ռուսաստանի հետ այսօր կարող են կա՛մ հիմարները, կա՛մ դավաճանները:
Ստեփանյանի խոսքով՝ ԵՄ գնալու ճանապարհին մեզ փորձելու են վախեցնել, սակայն պետք է հասկանանք, որ որքան շատ վախենանք, այնքան շատ ենք կորցնելու:
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:
