Կրիշտիանու Ռոնալդուն աջակցել է երկրաշարժից տուժած մարոկկացիներին

Հայտնի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն աջակցել է մարոկկացիներին, որոնք աղետալի երկրաշարժի հետևանքով զրկվել են իրենց տներից:

Մարաքեշում Ռոնալդուին պատկանող հյուրանոցն անվճար ընդունել է երկրաշարժի հետևանքով տուժածներին:

«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին: Սեր և աղոթքներ եմ հղում երկրի բոլոր բնակիչներին այս շատ դժվար պահին», — գրել է Ռոնալդուն։

Երկրաշարժը վերջին 120 տարվա ընթացքում երկրի ամենակործանարար երկրաշարժն է: Այն մասամբ ավերել է Մարաքեշ քաղաքի պատմական մասը, որը  ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն է։

 

Կիսվել սոց․ ցանցերում