Արոնյանը՝ 2024-ին աշխարհում ամենաշատ գումար վաստակած գրոսմայստերների ցանկում

Forbes Sport-ը «Շախմատ+» մեդիա նախագծի հետ ներկայացրել է 2024-ին շախմատի շնորհիվ աշխարհում ամենաշատ գումար վաստակած 10 գրոսմայստերներին, որոնց շարքում է նաև Լևոն Արոնյանը: 42-ամյա Արոնյանը 10-րդ տեղում է՝ 257,385 դոլար ցուցանիշով: Այս գումարի 79%-ը նա վաստակել է դեմառդեմ մրցաշարերում, մնացած 21%-ը՝ առցանց: Ցանկի առաջատարն աշխարհի գործող չեմպիոն, 18-ամյա հնդիկ Գուկեշ Դոմմարաջուն է (1,568,894 դոլար):

Կիսվել սոց․ ցանցերում