Իրանը շահագործման է հանձնել իր առաջին՝ ԱԹՍ կրող ռшզմանավը

Իրանը շահագործման է հանձնել իր առաջին՝ ԱԹՍ կրող ռազմանավը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական IRNA գործակալությունը: «Շահիդ Բաղերի» անունը կրող նավը կարող է տեղափոխել անօդաչու թռչող սարքերի մի քանի էսկադրիլիա, ինչպես նաև ուղղաթիռներ և թևավոր հրթիռներ: Անօդաչու սարքերի համար նախատեսված 180 մետր երկարությամբ թռիչքուղով նավը, IRNA-ի փոխանցմամբ, ի վիճակի է ծովում մինչև 22 հազար մղոն հատել առանց նավահանգիստներում վառելիքով լիցքավորվելու անհրաժեշտության: «Իրանը որևէ երկրի համար սպառնալիք չէ, բայց մենք չենք խոնարհվում որևէ ուժի սպառնալիքի առաջ»,- ասել է Իրանի զինված ուժերի գեներալ Հոսեյն Սալամին։

Կիսվել սոց․ ցանցերում