Հունաստանի խորհրդարանը երկրի նախագահ է ընտրել խորհրդարանի նախկին նախագահ Կոնստանտինոս Տասուլասին, որի թեկնածությունն առաջադրել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը:
Հունվարի 25-ին և 31-ին, ինչպես նաև փետրվարի 6-ին կայացած քվեարկության առաջին երեք փուլերում չէր հաջողվել նախագահ ընտրել։ Բոլոր երեք փուլերում Տասուլասի օգտին քվեարկել էր 160 խորհրդարանական։
Չորրորդ փուլում Տասուլասի օգտին իր ձայնն է տվել 160 պատգամավոր՝ ինչպես իշխող կուսակցությունից, այնպես էլ անկախ թեկնածուներ: Ձեռնպահ է մնացել 39 պատգամավոր։ Ընդամենը քվեարկել է 276 պատգամավոր։
Պետության ներկայիս ղեկավար Կատերինա Սակելարոպուլուի պաշտոնավարման հնգամյա ժամկետը լրանում է մարտի 13-ին։
Նոր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա մարտի 13-ին:Հունաստանում նախագահի պաշտոնը հիմնականում արարողակարգային է։
