ՈՐՔԱՆ Է ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԸ. ՀԱՅԱԶԳԻ ԹԵՆԻՍԻՍՏԸ ՊԱՐՏՎԵՑ

Ռուսաստանաբնակ թենիսիստ Կարեն Խաչանովը չկարողացավ շարունակել պայքարը Ինդիան Ուելսում անցկացվող ATP-1000 մրցաշարում։ Աշխարհի 23-րդ ռակետը երրորդ փուլում հանդիպեց Բեն Շելթոնի հետ, ով զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը համաշխարհային դասակարգման աղյուսակում։ Խաչանովը պարտվեց 3:6, 5:7 հաշվով, խաղը տևեց 1 ժամ 34 րոպե:

Ինդիան Ուելսի մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 9,6 միլիոն դոլար։

 

Կիսվել սոց․ ցանցերում