Պատրաստում ենք ծաղկակաղամբի մարինադ. ձմեռվա ամենապահանջված և ամենասիրված նախուտեստը։ Անհրաժեշտ բաղադրիչներ՝ Ծաղկակաղամբ `2 գլուխ (2 կգ 200 գ), Գազար `2 հատ: Բուլղարական պղպեղ `2 հատ:, Սխտոր — 100 գ , Սոխ — 1 գլուխ, տաք պղպեղ — 1-2 հատ մեկ լիտր բանկի համար , սամիթ, շաքարի ճակնդեղի, կեռասի և հաղարջի տերևներ , կծու հատիկ պղպեղ, մեխակ , դափնու տերև, քացախ 70% — 0,5 թեյի գդալ։ Մարինադ ՝ 1 լիտր ջրին — 2 ճ գդ աղ ,1 թեյի գդալ շաքարավազ։
Պատրաստման եղանակը ՝ Նախ և առաջ առանձնացնում ենք իրարից ծաղկակաղամբը և լավ լվանում ենք: Բուլղարական պղպեղը կտրատում ենք խորանարդներով (ավելի լավ է վերցնել կարմիր ՝գեղեցկության համար) Գազարը կտրատել խոշոր ուղղանկյունաձև և սոխը նույնպես խոշոր կտրատել: Յուրաքանչյուր բանկայի մեջ լցնել հաղարջի, կեռասի, շաքարի ճակնդեղի տերևներ և մաղադանոս: Այնուհետև սխտորի մի քանի պճեղ, կծու պղպեղ (քանակը դուք կարող եք որոշել, ըստ ձեր ճաշակի):
