Թրшմփը պատրաստվում է իր առաջին արտասшհմանյան այցին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է մայիսի կեսերին այցելել Սաուդյան Արաբիա՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո իր առաջին արտասահմանյան այցով, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ մարդկանց։

Պոտենցիալ ուղևորությունը քննարկվել է վերջին շաբաթներին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների և Սաուդյան Արաբիայի նրանց գործընկերների միջև, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայում ուկրաինական ճգնաժամի շուրջ բանակցությունների շրջանակում, ասել են աղբյուրները:

Աղբյուրներից մեկը հայտնել է, որ այցը նախատեսված էր ապրիլի 28-ին, սակայն հետաձգվել է:

Պորտալի այլ աղբյուրների համաձայն՝ ներկայումս ծրագրվում է, որ մայիսի կեսերին Թրամփը կայցելի Սաուդյան Արաբիա։

Աղբյուրներից մեկը հայտնել է, որ սաուդցիները ցանկանում են, որ այցը կայանա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերելուց հետո:

Կիսվել սոց․ ցանցերում