13 զпհ․ պшյթյուն՝ Հնդկաստանում ճшյթռուկների գործարանում

Հնդկաստանի արևմտյան Գուջարաթի նահանգում ճայթռուկների արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել են պաշտոնատար անձինք։

Ըստ տեղական վարչակազմի ներկայացուցիչ Միհիր Պատելի՝ պայթյունը տեղի է ունեցել առավոտյան, փլուզվել է արտադրամասի պատերից մեկը: Նրա խոսքով՝ ձեռնարկության տարածքում փլատակներից դուրս է բերվել 13 զոհի մարմին։ 4 մարդ վիրավորվել են, բայց գտնվում են կայուն վիճակում։

Նախնական տեղեկատվության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել ճայթռուկների պատրաստման ժամանակ։ Պայթյունի վայրում հրդեհ է բռնկվել։ Կրակն արդեն մարվել է։ Փլվածքների տակ մնացած մարդկանց փրկելու գործողությունը շարունակվում է։

Կիսվել սոց․ ցանցերում