Մոսկվացին գնել է տան մուտքը և փակել այն բնակիչների համար

Մոսկվայի Ստուդենչեսկայա փողոցում գտնվող տան բնակիչները մուտքով չեն կարողանում տուն հասնել, քանի որ մոսկվացին այն գնել է առաջին հարկում գտնվող բնակարանի հետ միասին։ Քանի որ մուտքի տարածքը դարձել է մասնավոր սեփականություն, բանվորները փակել են անցուղին, և բնակիչներն այժմ տուն են մտնում տեխնիկական սենյակով, հայտնում է TVC-ն։

Մուտքի նոր սեփականատերը չի պատրաստվում փոխել իրավիճակը: Նրա խոսքով՝ 85 քմ տարածքը երբեք չի եղել ընդհանուր տան մաս, ավելին, վճարել է դրա համար և շարունակում է հարկեր վճարել տարածքի համար։ Նա գույքը ձեռք է բերել մեկ տարի առաջ, իսկ այժմ սկսել է վերազինել այն։ Փաստաթղթերի համաձայն՝ մոսկվացուն է պատկանում մուտքի տարածքը։

Բնակիչները որպես այս սխալի պատճառ նշում են 40 տարի առաջ փաստաթղթերում առկա խառնաշփոթը՝ խորհրդային տարիներին շենքի վերելակը տեղափոխել են, իսկ մուտքը հանել են ընդհանուր տարածքից։ Հիմա քաղաքացիները դատի են տվել նոր սեփականատիրոջը:

Կիսվել սոց․ ցանցերում