Չինական մի ընկերությունը կարողանում է շրջանցել ամերիկյան բարձր մաքսատուրքերն ու երրորդ երկրների միջոցով իր ապրանքներն ուղարկել Միացյալ Նահանգներ։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։ Համաձայն հաղորդման, չինական սոցկայքերում տարածված գովազդն առաջարկում է արտահանողներին ապրանքների մատակարարումներ իրականացնել դեպի ԱՄՆ այնպիսի երկրների օգնությամբ, ինչպիսիք են Մալազիան, որտեղ դրանք հատուկ հավաստագրով կներկայացվեն որպես տեղի արտադրանք, ինչից հետո արդեն հնարավոր կլինի ուղարկել ԱՄՆ։
Ուշագրավ է այն, որ ամերիկյան օրենսդրության համաձայն, եթե ապրանքի մատակարարումը երրորդ երկրների միջոցով է իրականացվելու, ապա այնտեղ ծագման հավաստագիր ստանալու համար այդ ապրանքը պետք է զգալի փոփոխության ենթարկվի, օրինակ՝ վերամշակվի, նշված է հոդվածում։
