Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը՝ արծաթե մեդալակիր

Գասպար Տերտերյանը (72 կգ) Եվրոպայի մինչև 20 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի առաջնության եզրափակչում 3-4 հաշվով պարտվեց վրացի Ալեքսանդր Ռուսիտաշվիլիին և դարձավ արծաթե մեդալակիր։

72 կգ քաշային Գասպար Տերտերյանը կիսաեզրափակչում հաղթել էր ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ:

Առաջնությունը տեղի է ունենում Իտալիայի Կաորլե քաղաքում։

Կիսվել սոց․ ցանցերում