Հայտնի է, թե որքան ժամանակ չի խաղա Մուսիալան

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան կոտրել է ձախ ոտքի փոքր սրունքոսկրը և վնասել մի քանի կապաններ, հաղորդում է Bild-ը։

Աղբյուրի տվյալներով՝ 22-ամյա գերմանացին ստիպված կլինի բաց թողնել 4-5 ամիս և, հնարավոր է, այս տարի այլևս չմասնակցի որևէ հանդիպման։

Աշխարհի ակումբային առաջնությունում ՊՍԺ-ի դեմ խաղի (0:2) 45+4-րդ րոպեին Մուսիալան լուրջ վնասվածք է ստացել՝ բախվելով դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային։ Հեռարձակման ընթացքում տեսանկարահանվել է պահը, երբ մյունխենյան ակումբի ֆուտբոլիստի ոտքը անբնական կերպով թեքվել է։

Կիսվել սոց․ ցանցերում