ՎԱՀԱՆ ԲԻՉԱԽՉՅԱՆԸ՝ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹԱԿԻՐ

Լեհաստանի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչում Վարշավայի «Լեգիան» 2։1 հաշվով հաղթեց երկրի գործող չեմպիոն «Լեխին»՝ նվաճելով Սուպերգավաթը։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, ով հանդես է գալիս «Լեգիայի» կազմում, իր ակումբի հետ միասին դարձավ Լեհաստանի Սուպերգավաթակիր։ Այս հաղթանակը նոր կարևոր էջ է հայ ֆուտբոլիստի միջազգային կարիերայում։

 

Կիսվել սոց․ ցանցերում