ՈՐՔԱՆ Է ՎԱՍՏԱԿԵԼ ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ

Հայտնի է , որ Լաս Վեգասում անցկացված Freestyle Chess Grand Slam սուպերմրցաշարում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը տպավորիչ հաղթանակ տարավ եզրափակիչում՝ գերազանցելով ամերիկացի Հանս Նիմանին 1.5:0.5 հաշվով։ Այս հաջողությամբ Արոնյանը դարձավ ազատ ոճի շախմատի՝ Ֆրիսթայլ շախմատի, խոշոր տիտղոսի առաջին նվաճողներից մեկը։

Հաղթանակից հետո Արոնյանը գրառում է կատարել իր սոցիալական ցանցերի էջում՝ նշելով․
«Շատ ուրախ եմ Լաս Վեգասի ազատ ոճի շախմատի Մեծ սաղավարտում հաղթելու համար։ Շնորհակալություն ընտանիքիս, ընկերներիս և երկրպագուներիս։ Միշտ առաջ»։

Մրցաշարը առանձնանում էր ոչ միայն բարձր մակարդակով, այլև խոշոր մրցանակային ֆոնդով, որն ընդհանուր առմամբ կազմել է 750 հազար դոլար։ Հաղթողի մրցանակային բաժինը կազմել է 200 հազար դոլար:

 

Կիսվել սոց․ ցանցերում