Վրաստանում օտարերկրյա քաղաքացիների կացության ժամկետների խախտման նոր կանոնները ուժի մեջ կմտնեն 2025 թվականի հոկտեմբերի 1-ից։ Նոր կարգավորումները զգալիորեն խստացնում են գործող տուգանքները։
Ըստ օրենքի փոփոխությունների՝
• Մինչև 6 ամիս ժամկետով կացության խախտման դեպքում սահմանվելու է 1,000 լարի տուգանք (մոտ 365 դոլար) և հնարավոր է մեկ տարվա մուտքի արգելք։
• 6 ամսից մինչև 1 տարի ապօրինի մնալու դեպքում տուգանքը կլինի 2,000 լարի (մոտ 730 դոլար), ինչպես նաև հնարավոր է 2 տարվա մուտքի արգելք։
• 1 տարուց ավելի կացության խախտման դեպքում նախատեսվում է 3,000 լարի տուգանք (մոտ 1,100 դոլար) և 2 տարվա մուտքի արգելք։
•Կրկնակի խախտման դեպքում մուտքի արգելքը կարող է հասնել մինչև 3 տարի։
Նշվում է, որ տուգանքները տարածվելու են միայն 16 տարին լրացած անձանց վրա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/f5ad3a34f2d550f510a38fe269009dba
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»
