Պայթյունի հետևանքով տпւժшծների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա. ԼՂ ՄԻՊ

ԼՂ-ում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով կան հարյուրավոր տուժածներ։ Վիրավորների և զոհերի հստակ թիվ դեռևս հնարավոր չէ պարզել։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԼՂ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Հանրապետական բժշկական կենտրոնում և Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում բժշկական և դեղորայքային սահմանափակ հնարավորությունների պայմաններում բուժօգնություն է ցուցաբերվում տուժածներին, սակայն, այն բավարար չէ։

«Տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա»,- ասված է գրառման։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

Կիսվել սոց․ ցանցերում