Իտալական «Միլանը» ցանկանում է երկարաձգել համագործակցությունը Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Մայք Մենիանի հետ, հաղորդում է gazetta.it-ը։ Ակումբի ներկայացուցիչներն արդեն սկսել են բանակցությունները դարպասապահի գործակալի հետ։
28-ամյա խաղացողը պահանջում է տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ։ Այժմ նա ստանում է 2,8 միլիոն եվրո։
Մայք Մենիանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։
