Ստեփшնшկերտпւմ հաշվառված փոխադրամիջոցների սեփականատերերը որտեղից պետք է վերցնեն անհրաժեշտ փաստաթղթերը

Ստեփանակերտի քաղաքապետարանը տեղեկացրել է, թե ուր կարող են դիմել Ստեփանակերտում հաշվառված փոխադրամիջոցների սեփականատերերը ՝ անհրաժեշտ փաստաթղթերի համար:

«Ստեփանակերտ քաղաքում հաշվառված փոխադրամիջոցների սեփականատերերը գույքահարկի պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքներ կարող են ստանալ աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-13:00, հետևյալ հասցեում՝ ք. Երևան, Աբովյան 9, 3-րդ հարկ, N310 սենյակ։ ☎️Հեռ.՝ 012-37-77-65:

Վերոնշյալ տեղեկանքները տրվում են տրանսպորտային միջոցի օտարման կամ տեխնիկական զննություն անցկացնելու համար»,- ասված է գրառման մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում