ԼՂ-ում տեղի ունեցած պшյթյпւնի հետևանքով 40-ից ավելի նույնականացված և հпւղшրկшվпրված մարմին կա․ Ավանեսյան

Այս պահի դրությամբ ԼՂ–ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 40–ից ավելի նույնականացված և հուղարկավորված մարմին կա։

Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ըստ նրա՝ նույնականացման գործընթացը դեռ շարունակվում է, հարազատները շարունակում են հետազոտության համար արյուն հանձնելու գործընթացը։

«Այս պահին 150 հիվանդ ունենք տարբեր բժշկական կենտրոններում, որոնք տուժել են պայթյունից կամ վիրավորում են ստացել»,– ասաց նա։

Վերջինիիս խոսքով՝ պայթյունի հետևանքով տուժած 19 անձ բուժումը շարունակում է արտերկրում։ Թեև դրական ընթաց կա, բայց բուժումը բավական երկար է տևում։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 25–ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել։ Պայթյունի հետևանքով հաստատված 220 զոհ կա, ավելի քան 50-ը՝ անհետ կորած։

Կիսվել սոց․ ցանցերում