Ադրբեջանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում սելեկտիվ աբորտների ցուցանիշով:
Այս մասին ասել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գլխավոր խորհրդական Ֆարիդ Բաբաևը Ադրբեջանի ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով խորհրդարանական և Մարդու իրավունքների հանձնաժողովի համատեղ լսումների ժամանակ, հայտնում է ԱՊԱ-ն։
Նրա խոսքով, 2021 թվականին Ադրբեջանն արդեն առաջ է անցել Չինաստանից, որն այս հարցում առաջին տեղն է զբաղեցրել.
«Բոլոր սելեկտիվ աբորտները հանցավոր աբորտներ են։ Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի հարցի վրա. 2008 թվականին մենք համատեղ ուսումնասիրություն ենք անցկացրել Վիճակագրության պետական կոմիտեի և Ընտանիքի, կանանց և երեխաների պետական կոմիտեի հետ և իմացել ենք, որ հարցված կանանց ավելի քան 37%-ը ենթարկվել է բռնության:
Ցավոք, այդ ժամանակից ի վեր այս ուսումնասիրությունը չի իրականացվել: Մենք մտադիր ենք այս ուսումնասիրությունը կրկին իրականացնել 2024 թվականին, որի արդյունքները կհրապարակվեն»։
