Մախաչկալայում ջшրդшրшրները հшրձшկվել են կանանց և երեխաների տեղափոխող ավտոբուսի վրա

Մախաչկալայում ջարդարարները հարձակվել են Իսրայելում բուժումից ժամանած տեղացի կանանց ու երեխաներին տեղափոխող ավտոբուսի վրա, գրում է SOTA տելեգրամյան ալիքը։

Հաղորդվում է, որ Մախաչկալայի ջարդերի ֆոնին նախատեսվում է սահմանափակել երթևեկությունը Մախաչկալա-Կասպիյսկ մայրուղով։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ի երեկոյան դաղստանցիները ներխուժել են օդանավակայան և խուզարկել տարածքը՝ Իսրայելից ժամանած հրեաներին փնտրելու համար։

Կիսվել սոց․ ցանցերում