Պшղեստինшիսրաшելական վերջին հակшմшրտпւթյան ընթացքում պшղեստինցիների շրջանում զпհերի թիվը հասել է 8525-ի

Այս մասին տեղեկանում է Al Jazeera-ի հրապարակումից։
Նշվում է, որ զոհերից 3542-ը երեխաներ են։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացում է արել, որ Գազան «հանրային առողջապահական աղետի» եզրին է կանգնած, ինչը պայմանավորված է մարդկանց մեծ կուտակումներով, տեղահանություններով, ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների լուրջ վնասներով։
Երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՅՈՒՆԻՍԵՖ կազմակերպությունն իր հերթին մտահոգություն է հայտնել ջրազրկման հետևանքով երեխաների շրջանում մահվան դեպքերի առնչությամբ, քանի որ խմելու ջրի պաշարների ընդամենը 5 %-ն է մնում հասանելի։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակման հետևանքով իսրայելական կողմում զոհերի թիվը 1400 է։ Իսրայելի բանակը հայտնել է նաև, որ հոկտեմբերի 7-ից ի վեր զոհված զինվորականների թիվը 315 է։ ՀԱՄԱՍ-ի կողմից գերի է պահվում Իսրայելից առևանգված 240 մարդ։
Կիսվել սոց․ ցանցերում