Ռուսաստանյան Իլ-96-400Մ լայն հիմնամասով հեռամայրուղային ինքնաթիռի փորձնական նմուշն առաջին թռիչքն է իրականացրել, հաղորդում է «Ռոստեխի» Միացյալ ավիակառուցողական կորպորացիայի (ՄԱԿ) մամուլի ծառայությունը։
Ինքնաթիռը, որը ԻԼ-96-300-ի արդիականացված տարբերակն է, ունի 9,35 մ երկարությամբ հիմնամաս, ավելի հզոր PS-90A1 շարժիչներ և կարող է տեղավորել մինչև 370 ուղևոր: Նմուշը ստեղծվել է ՄԱԿ-ի մասնաճյուղում: Թռիչքի ընթացքում ստուգվել է օդանավի կայունությունը, կառավարելիությունը, նրա համակարգերի, ուժակայանքի և վայրէջքի միջոցների աշխատունակությունը։ Թռիչքը տեղի է ունեցել սովորականի պես, հաստատվել է Ռուսաստանի Դաշնությունում արտադրված սարքավորումների կայուն աշխատանքը։
«Արդիականացված Իլ-96-400Մ-ի առաջին և հաջող թռիչքը հայրենական նախագծային բյուրոների և ավիացիոն գործարանների գիտակության բարձրագույն մակարդակի ցուցադրումն է: Ինքնաթիռը ոչ միայն պահպանել է Իլ-96-300-ի բարձր ցուցանիշները, այլև ստացել է նոր գործառնական և տրանսպորտային հնարավորություններ»,- թռիչքը մեկնաբանել է փոխվարչապետ, արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը։
Նոր սարքավորումները, նրա պարզաբանմամբ, բարձրացնում են թռիչքների անվտանգությունն ու հուսալիությունը։ Ապագայում ինքնաթիռը թույլ կտա բարձրացնել լայն հիմնամասով հեռամայրուղային ինքնաթիռների նախագծման և արտադրության գործում ռուսաստանյան ձեռնարկությունների գիտակությունը, հավելել է փոխվարչապետը։
