Ռուսաստանի Քննչական կոմիտեն գործ է հարուցել այն բանից հետո, երբ Մոսկվայում Ադրբեջանի քաղաքացիները սպառնացել են ոստիկանին, հաղորդվում է ՌԴ ՔԿ մայրաքաղաքային գլխավոր վարչության Telegram-ալիքում։
2023 թվականի հոկտեմբերի 24-ին Ադրբեջանի քաղաքացի մի խումբ անձինք, գտնվելով Մոսկվայի մետրոյի Լյուբլինո կայարանի մոտ, ցուցադրաբար և արհամարհանքով բարձրաձայն՝ չթաքցնելով իրենց անհարգալից վերաբերմունքը ոստիկանի նկատմամբ, վերջինի նկատմամբ բռնության սպառնալիքներ են հնչեցրել։
Հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հիմքով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության սպառնալիք) և Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածով (պետական պաշտոնյային վիրավորելը):
Մայրաքաղաքային քննիչները հարցաքննում են ականատեսներին, ուսումնասիրում տեսախցիկների ձայնագրությունները և պարզում դեպքի բոլոր հանգամանքները։
Քննչական մարմնին տրվել են հանձնարարականներ՝ իրականացնելու որոնողական աշխատանքներ՝ հանցագործության կատարմանը մասնակցած անձանց գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ։