Դելիի ազգային մայրաքաղաքային օկրուգի (որի կազմի մեջ մտնում է նաեւ Նյու Դելին) իշխանությունները որոշում են ընդունել լրացուցիչ սահմանափակումներ մտցնել օդի որակի կտրուկ վատացման հետ կապված։ Այս մասին լրագրողներին ասել է Դելիի կառավարության շրջակա միջավայրի նախարար Գոպալ Ռայը։
«Բոլոր դպրոցները, բացի 10 եւ 12 դասարաններից (որոնք քննություն են հանձնելու), կփակվեն մինչեւ նոյեմբերի 10-ը»,- ասել է պաշտոնյան։ Ներկայում պարապմունքները դադարեցրել են միայն մինչեւ 5-րդ դասարանների աշակերտները։
Իշխանությունները մտադիր են նաեւ նոյեմբերի 13-ից մտցնել «կենտ-զույգ» կանոնը մասնավոր ավտոտրանսպորտի համար։ Դրա համաձայն՝ օրացույցի զույգ օրերին Նյու Դելիում թույլ կտրվի երթեւեկել միայն զույգ համարանիշներ ունեցող մեքենաներին, կենտերին՝ միայն կենտ օրերին։ Նոյեմբերի 12-ին Հնդկաստանը նշում է Դիվալի տոնը, որը անվանում են նաեւ հնդկական Նոր տարի, քաղաքում այդ օրը կպայթեցվեն պետարդներ եւ հրավառություններ տեղի կունենան։ Հաջորդ օրը իշխանությունները մտադիր են սահմանափակել ավտոտրանսպորտի երթեւեկությունը։
«Կենտ-զույգ» կանոնը մտցնելով՝ քաղաքի կառավարությունը Դելիի բնակիչներին կոչ է անում «կիսել» ավտոմեքենաները, ինչը թույլ կտա «ամրապնդել բարեկամությունը, հարաբերությունները, ինչպես նաեւ բենզին խնայել եւ նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտման ծավալները»։
