Լուիս Էնրիկե․ Շատ հավասար պայքար էր

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրում իտալական «Միլանից» կրած 1:2 հաշվով պարտությունը։

«Հավանեցի իմ թիմը, որը խաղադաշտ էր դուրս եկել մինչեւ վերջին վայրկյանը պայքարելու վճռականությամբ։ Մենք խփեցինք առաջին գոլը խաղում եւ ունեցանք գոլ խփելու ավելի շատ հնարավորություններ, քան մրցակիցը։ Ձգտում էինք մշտապես գրոհել։ Ես դեռ կդիտեմ հանդիպման տեսագրությունը, որպեսզի 100 տոկոս վերլուծեմ։

Երկրորդ խաղակեսում «Միլանն» ավելի լավ էր պաշտպանվում եւ դժվար էր հաջողության հասնել նրանց դարպասի մոտ։ Երկրորդ գոլից հետո մրցակիցն ավելի հագեցրեց պաշտպանությունը։ Շատ ծանր էր։ Կարծում եմ՝ շատ հավասար պայքար էր»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է  Mundo Deportivo-ն։

F խմբում ՊՍԺ-ն 6 միավորով երկրորդն է, «Միլանը» երրորդն է՝ 5 միավոր։ Առաջատարը Դորտմունդի «Բորուսիան» է՝ 7 միավոր։

Կիսվել սոց․ ցանցերում