ՀՀ-ում Բելգիայի դեսպանն այցելել է այդ երկրում բուժում ստացող՝ Ստեփшնшկերտի բենզալցակայանում պшյթյпւնից տпւժшծներին

Նոյեմբերի 13-ին Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ դե Մույնքն արտաքին գործերի և պաշտպանության նախարարության ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Ասթրիդ թագուհու զինվորական հոսպիտալ, որտեղ բուժվում են սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից տուժած Սամվելը, Ալեքսը և Ալենը:

Այս մասին հայտնում են Բելգիայի հայերի կոմիտեից:

Դեսպանին ուղեկցել են նաև Բելգիայի հայերի կոմիտեի ներկայացուցիչները:

Նրանք հանդիպել են բուժում ստացողներին և նրանց ընտանիքի անդամներին, բժիշկներից տեղեկացել նրանց առողջական վիճակի մասին:

Կիսվել սոց․ ցանցերում