Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անվճար մարզվելու հնարավորություն է ընձեռում հատուկ կարիքներ ունեցող երեխաներին

ՀՖՖ-ն անվճար մարզվելու հնարավորություն է ընձեռում աուտիզմ, մտավոր հետամնացություն և այլ առանձնահատկություններ ունեցող երեխաներին և դեռահասներին՝ սկսած 9 տարեկանից:

Այս մասին հայտնում են ֆեդերացիայից։

Մարզումներն անցկացվելու են մարզչի և հոգեբանի անմիջական վերահսկողությամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո:

Մանրամասների համար պետք է զանգահարել 098 02 08 22 հեռախոսահամարով:

Կիսվել սոց․ ցանցերում