Բրազիլիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Դորիվալ Ժունիորը հեռացել է «Սան Պաուլուի» գլխավոր մարզչի պաշտոնից ու կգլխավորի ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Բրազիլացի մասնագետը 2023թ․ ապրիլին երկրորդ անգամ էր գլխավորել «Սան Պաուլուն»։ Մարզչական կարիերայի ընթացքում 61-ամյա Ժունիորն աշխատել է միայն բրազիլական ակումբներում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Բրազիլիայի հավաքականից հեռացվել էր գլխավոր մարզչի պաշտոնակատար Ֆերնանդո Դինիզը։ 49-ամյա բրազիլացի մասնագետի գլխավորությամբ Բրազիլիայի հավաքականն անցկացրել է 6 հանդիպում, տարել 2 հաղթանակ, կրել 3 պարտություն ու գրանցել 1 ոչ-ոքի։

Կիսվել սոց․ ցանցերում