Մոսկվայի Կարմիր հրապարակը փակ կլինի այցելուների համար

Կարմիր հրապարակն այցելուների համար փակ կլինի այսօր, հայտնում է Պատմական թանգարանի «Տելեգրամ» ալիքը։

Թանգարանի գլխավոր շենք կարելի է հասնել Ժուկովի հուշարձանի մոտ 3-րդ համարի մուտքով։ Փակ են Նիկոլսկայայի թանգարանային խանութը և Պոկրովսկի տաճարը։

Օգոստոսի 14-ին և 15-ին Կարմիր հրապարակում գտնվող Սուրբ Վասիլի տաճարն աշխատել է փոփոխված ժամանակացույցով։ Հուլիսի 13-ին տաճարն ամբողջությամբ փակ էր հանրության համար։

Կիսվել սոց․ ցանցերում