X (նախկին Twitter) սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ մտադիր է դատի տալ Ջորջ Սորոսի ֆինանսավորած Open Society Foundations-ին («Բաց հասարակության» հիմնադրամներ), որը փորձել է հասնել ազատության սահմանափակումների՝ ապատեղեկատվությամբ հայտարարելով, թե սոցիալական ցանցերում ատելության խոսքի ենթադրյալ աճ կա:
«Հենց X-ը դատական հայց կներկայացնի՝ իրավիճակը դադարեցնելու համար։ Անհամբերությամբ սպասելու եմ՝ երբ դատավարությունը սկսվի»,-գրել է գործարարը X-ի իր միկրոբլոգում:
Նրա հայտարարությունը հրապարակվել է ի պատասխան լրագրող Բեն Սքուլանի հոդվածի վերաբերյալ մեկ այլ օգտատիրոջ մեկնաբանության, որը վերաբերում է Իռլանդիայում և Շոտլանդիայում ինտերնետի խստացված գրաքննության լոբբինգին՝ ֆինանսավորված Սորոսի կողմից:
Ըստ նյութի՝ ՀԿ-ները, ներառյալ «Բաց հասարակությունը», հնարավորություն են փնտրում ոստիկանական խուզարկություններ իրականացնել «ատելության խոսք» օգտագործող հայտնաբերվածների տներում և ստուգել նրանց տեղեկատվական աղբյուրները՝ սոցցանցի էջերը, այդ թվում՝ անձնական հեռախոսներն ու համակարգիչները:
