Բարև Ձեզ։ Քանի տարբեր օրինակներ և եղանակներ են եղել, թե ինչպես կարելի է մաքրել գազօջախը, և ջեռոցը: Բոլոր տեսակի խորհուրդները կարդալուց հետո, ես սկսեցի փորձարկել դրանք: Բոլոր խորհուրդների 96% -ը պարզապես ժամանակի, ջանքերի և գումարի վատնում էր: Վերջերս ընկերուհիներիցս մեկն ինձ խորհուրդ տվեց մի հետաքրքիր միջոց, նրա խոսքով, դրա օգնությամբ նա ազատվել է իր ջեռոցի ճարպից և ձկան հոտից:
Ինչպես միշտ, ամեն ինչ շատ պարզ է: Առաջին հերթին պետք է պատրաստել այնպիսի խառնուրդ, որը հետագայում կօգտագործենք: Մեզ անհրաժեշտ է 1,5-2 լիտր ջուր լցրեք տարրայի մեջ, այնտեղ ավելացրեք 100 գրամ խմորի սոդա, 100 գրամ սեղանի աղ, ամեն ինչ խառնեք այնպես, որ սոդան և աղը լուծվեն:
