Բիսկվիթը ամենապարզ ու արագ պատրաստվող խմորներից է, բայց միևնույն ժամանակ այն երևի թե ամենաքմահաճն է։ Թվում է թե ամեն բան ճիշտ ես արել, իսկ արդյունքում չես ստանում այն, ինչ սպասում էիր։ Այսօր մի քանի գաղտնիք կբացահայտենք, որոնց օգնությամբ ձեր բիսկվիթը հարթ, բարձր ու օդային կստացվի, ինչպես նկարում է։ Սկզբի համար ներկայացնենք խմորի ունիվերսալ բաղադրատոմսը․
230 գրամ շաքարավազ , 130 գրամ ալյուր , 6 ձու , 2 գրամ վանիլին : Պատրաստման եղանակը — Դեղնուցները առանձնացրեք սպիտակուցներից և դեղնուցները տրորեք 100 գրամ շաքարավազի հետ, այնուհետև զանգվածը լավ հարեք ձեռքի հարիչով․ այն պետք է զանգվածով ավելանա և սպիտակի։
