Խաշլամա

Բաղադրիչներ

  • տավարի միս — 700 գ
  • սոխ — 3 հատ
  • լոլիկ — 3 հատ
  • Բուլղարական պղպեղ — 2 հատ
  • կարտոֆիլ — 5 հատ
  • կարմիր կիսաքաղցր գինի — 100 մլ
  • համեմունքներ — 1 ճ.գ
  • բուսական յուղ — 1 ճ.գ.
  • աղ՝ ըստ ճաշակի
  • թարմ կանաչի

Պատրաստման եղանակը

  • Տավարի միսը կտրատել խոշոր կտորների և ամբողջ գիշեր թողնել ջրի մեջ ։
  • Լոլիկը կտրատել ։
  • Կաթսայի մեջ լցնել  բուսայուղ, ավելացնել կտրատած լոլիկը,ապա մսի կտորները:
  • Սոխը կտրատել  ավելացնել մսին  և համեմել համեմունքներով:
  • Կտրատել բուլղարական պղպեղը և կարտոֆիլը,ապա ավելացնել կաթսայի մեջ։
  •  Կաթսայի մեջ լցնել գինին և մի փոքր ջուր ։
  • Եփել  1 ժամ։
  • Խաշլաման պատրաստ է։ Բարի ախորժակ!
Կիսվել սոց․ ցանցերում