Ալյուրն ու փխրեցուցիչը լցնում ենք խորը տարայի մեջ, ավելացնում ենք շաքարավազն ու խառնում։
Այնուհետև ավելացնում ենք ձուն ու թթվասերը, կարագը մանրացնում ու արագ ձևավորում ենք խմորը։
Բացում ենք 0,8 սմ հաստությամբ ուղղանկյունաձև խմորաշերտ, եզրերը պատում ենք բալի պահածոյով, ապա երկայնքավ դասավորում բալերը։
Ձևամանը պատում ենք յուղաթղթով, ապա 20 րոպե թխում 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
Պատրաստ լինելուց հետո թխվածքաբլիթները պատում ենք շաքարի փոշիով ու մատուցում։