Պшյթյուն Մախաչկալայի գազալցակայանում. զпհվել է 4 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա. Տեսանյութ

https://vk.com/video-212669065_456240354?ref_domain=civic.am

Մախաչկալայի բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է հրդեհը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Դաղստանի դատախազությունը։

«Նախնական տվյալներով՝ 2024 թվականի սեպտեմբերի 27-ին` ժամը 17:30-ի սահմաններում, Մախաչկալայի բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է բռնկումը», — ասված է հաղորդագրության մեջ: 

Աղետների և բժշկության կենտրոնից գործակալությանը հայտնել են, որ պայթյունի հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ մեկ երեխա: Դաղստանում բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի պատճառներն ու հանգամանքները պարզվում են, դեպքի վայր են ուղարկվել ոստիկանության և շտապօգնության բրիգադներ:

Կիսվել սոց․ ցանցերում