Այս բաղադրատոմսը դուր կգա պատրաստուկների սիրահարներին, ովքեր հոգնել են սովորական դդմիկի կամ սմբուկի խավիարից:
Դդումի այս խավիարը կարելի է մատուցել որպես հավելում այլ ուտեստների կամ որպես քսուք`հացի կամ տոստերի վրա։
Բաղադրիչները 8 չափաբաժնի համար
— դդումի միջուկ՝ 800 գ
— սոխ՝ 200 գ
— գազար՝ 80 գ
— սխտոր՝ 2 պճեղ
— քաղցր պղպեղ՝ 100 գ
— բուսական յուղ ՝ 2 ճ.գ. լ.
— լոլիկի մածուկ՝ 300 գ
— աղացած սև պղպեղ
— աղ
Պատրաստման եղանակը.
Քայլ 1
Նախատրաստեք բաղադրիչները. դդմի միջուկը կտրատեք փոքր խորանարդիկների։ Կլպեք և կտրատեք սոխը։ Կլպեք գազարը, լվացեք և կտրատեք շերտերով։ Մաքրեք սխտորը և կտրատեք շերտերով: Կտրատեք քաղցր պղպեղը բարակ շերտերով:
Քայլ 2
Հաստ տակով կաթսայի մեջ տաքացրեք բուսական յուղը։ Դրա մեջ լցրեք սոխը և սխտորը։ Միջին կրակի վրա խառնելով կարմրացրեք երեք րոպե: Ավելացրեք գազարը և բուլղարական պղպեղը։ Խառնելով, տապակեք միջին կրակի վրա 5 րոպե:
Քայլ 3
Բանջարեղենով կաթսայի մեջ ավելացրեք դդումը։ Խառնեք և կրակը իջեցրեք նվազագույնի: Խառնելով տապակեք 7 րոպե: Այնուհետև փակեք կաթսան և բանջարեղենը մարմանդ կրակի վրա եփեք ևս 10 րոպե։
Քայլ 4
Ավելացրեք լոլիկի մածուկը: Համեմեք աղով և պղպեղով։ Միջին կրակի վրա եփեք մոտ 20 րոպե։ Ժամանակ առ ժամանակ խառնեք, որպեսզի խառնուրդը չայրվի: Հեղուկը պետք է գրեթե ամբողջությամբ գոլորշիանա։
Քայլ 5
Կաթսայի պարունակությունը հարեք ընկղմվող բլենդերով։ Պատրաստի խավիարը պետք է լինի համասեռ զանգված: Թողեք ամբողջովին սառչի և մատուցեք։ Այն կարող եք լցնել բանկաների մեջ և պահել սառնարանում:
Դդումի համեղ խավիարը կարելի է պատրաստել նաև ձմեռացման համար։ Դրա համար ստացված զանգվածը հարելուց հետո եռացրեք, ապա լցեք չոր, ստերիլիզացված բանկաների մեջ և կափարիչներով փակեք։ Ավելի լավ է խավիարը պահել սառնարանում։
