Կպչուն ժապավենով պատին ամրացված «The Comedian» բանանը աճուրդում վաճառվել է 6,2 միլիոն դոլարով. ով է գնորդը

Կպչուն ժապավենով պատին ամրացված «The Comedian» բանանը Sotheby’s-ում վաճառվել է 6,2 միլիոն դոլարով:

Իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի հեղինակած արտ-օբյեկտը գնել է կրիպտոարժույթով զբաղվող գործարար Ջասթին Սունը։ Արվեստի առարկան աճուրդի էր հանվել նախնական 1-1,5 միլիոն դոլար գնահատված արժեքով։

Հաղթող մասնակցի կարծիքով՝ հենց անորոշությունն է ամբողջ ասելիքը:

«Դա պարզապես արվեստի գործ չէ: Այն ներկայացնում է մշակութային երևույթ, որը կապում է արվեստի աշխարհները, մեմերը և կրիպտոարժույթի համայնքը: Կարծում եմ, որ այս աշխատանքը ապագայում ավելի շատ մտքեր ու քննարկումներ կներշնչի»,- ասել է նա:

Կիսվել սոց․ ցանցերում