Ամենաէժան թխվածքի բաղադրատոմսը, որը կարող եք մատուցել նույնիսկ տոնական սեղանին․ փափուկ է, համեղ և գեղեցիկ

Ավելի փափուկ, թեթև և օգտակար է, քան խանութում վաճառվող ցանկացած խմորեղեն։ Իսկ բաղադրիչները շատ մատչելի և պարզ են։Անհրաժեշտ բաղադրիչներ․ձու՝ 1 հատ,դեղնուց՝ 1 հատ,շաքարավազ՝ 200գ,ալյուր՝ 560գ,կարագ՝ 310գ,սոդա՝ 1թ․գ․, քացախով մարած,մի պտղունձ աղ,վանիլին,ջեմ:

Պատրաստման եղանակ՝ Փափկած կարագը հարել աղի, շաքարավազի հետ։ Ավելացնել ձուն և դեղնուցը, կրկին հարել։Լցնել քացախով մարած սոդա, խառնել։ Մաղելով լցնել ալյուրը և սկսել խմոր հունցել։Ծածկել սննդային տոպրակով և 1 ժամով ուղարկել սառնարանը։Խմորը բաժանել 2 մասի։ Գրտնակել և դնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ։

Թխել մինչ 240 ջերմաստիճանի տաքացրած ջեռոցում՝ մոտ 15 րոպե։Թխել նաև երկրորդ կորժը։ Թողնել, որ սառեն։Կորժերի կողքերից կտրել՝ հավասարեցնելով դրանք։ Ջեմ քսել և դնել միմյանց վրա։ Ավելացած հատվածները փշրել և զարդարել տորթը։2 ժամ թողնել սառնարանում և կտրատել։

Կիսվել սոց․ ցանցերում