Transfermarkt կայքը հրապարակել է իսպանական Լա-Լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների գնային ցանկը։ Ըստ այդմ, «Բարսելոնայի» ֆուտբոլիստ 17-ամյա Լամին Յամալը ճանաչվել է ամենաթանկ ֆուտբոլիստ։ Նրա շուկայական արժեքը կազմում է այժմյան դրությամբ 200 միլիոն եվրո։ Նրա արժեքը ավելացել է 20 միլիոն եվրոյով։
Հիշեցնենք, որ 24/25 սեզոնին մարզիկը մասնակցել է ֆուտբոլային 55 հանդիպման՝ բոլոր մրցաշարերում, խփել 18 գոլ եւ կատարել 25 արդյունավետ փոխանցում։ Կատալոնական ակումբի հետ նրա ունեցած պայմանագրի գործողության ժամկետը լրանում է 2031 թվականին։