ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. ՆԱ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է

Իտալիայի ազգային հավաքականն այժմ ունի նոր  մարզիչ։ Թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է Ջենարո Գատուզոն։ Այս մասին հայտնում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան։

Գատուզոն փոխարինել է Լուչանո Սպալետիին, ով հունիսին լքել էր այդ պաշտոնը։ 47-ամյա Գատուզոն հարուստ մարզչական կարիերա ունի։ Նա աշխատել է մի շարք ակումբներում՝ ինչպես Իտալիայում, այնպես էլ արտերկրում։ Մասնավորապես, նա գլխավորել է «Պալերմոն», «Պիզան», «Միլանը» և «Նապոլին», ինչպես նաև միջազգային ակումբներ՝ շվեյցարական «Սյոնը», հունական ՕՖԻ-ն, իսպանական «Վալենսիան», ֆրանսիական «Մարսելը» և վերջերս՝ խորվաթական «Հայդուկը», որտեղից հեռացվել է այս տարվա հունիսի 5-ին։

 

Կիսվել սոց․ ցանցերում